ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Բոլոր ուղղություններով շարժերը, կուտակումները այս գերլարված վիճակում լիովին վերահսկվում են»

«Բոլոր ուղղություններով շարժերը, կուտակումները  այս գերլարված վիճակում լիովին վերահսկվում են»
29.04.2016 | 00:30

Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Բոլորիս համար, մի կողմից, Լևիտան դարձած, մյուս կողմից՝ «սև թուղթ» բաժանող Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝ շա՞տ դժվար էր «կարդալ» այդ «սև թղթերը», որոնք իրականում անմահության մասին ասքեր ու լեգենդներ էին: «Ցավեցնող, սակայն միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու լուսավոր էին»:


Ի դեպ, լուրեր կան, որ Նախիջևանում զորքերի կուտակում կա, ընդ որում, որոշ աղբյուրներ պնդում են` նաև թուրքական զորքի։ Հայաստան ժամանած ՌԴ Պետդումայի պատգամավորները մասնավոր զրույցներում «անհանգստություն» են հայտնել, որ ԻՊ-ի ներթափանցում կարող է լինել դեպ Հայաստան` «այդ կողմից»։ «Նման խոսակցությունների ես ծանոթ չեմ,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։- Նախիջևանյան մասով կարող եմ ասել, որ հակառակորդն ապրիլի 4-5-ին փորձեց ինչ-ինչ կերպ շահարկել Նախիջևանի ուղղության հարցը, բայց շատ արագ փակվեց այդ խնդիրը, և այդ ուղղությամբ ոչինչ տեղի չունեցավ, բայց, միևնույն է, թե՛ այդ ուղղությամբ, թե՛ ցանկացած այլ ուղղությամբ, ինչպես պաշտպանության բանակն է բազմիցս նշել, ցանկացած կուտակում այս գերլարված վիճակում լիովին վերահսկվում և կանխատեսվում է, և եթե լիներ, դուք, անկասկած կիմանայիք։ Չկա՛ նման բան»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ